Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջինը Ավստրալիան է

Սպորտ
86921717c23bd2d4c122ff3252302345

Այսօր Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում ավարտվեց Համագործակցության 19-րդ խաղերը, որին մասնակցեցին նախկին բրիտանական կայսրության մեջ մտնող 71 երկրների մոտ 6000 մարզիկ-մարզուհիներ:

Տարբեր մարզաձեւերում բոլորից շատ մեդալներ նվաճեցին Ավստրալիայի ներկայացուցիչները` 174 մեդալ, այդ թվում 74-ը` ոսկե: Այդ ցուցանիշով երկրորդ տեղը զբաղեցրեց Անգլիան` 142 (37 ոսկե), երրորդ` Հնդկաստանը` 101 (38 ոսկե):

Հարկ է նշել, որ խաղերի մասնակիցները բավականին դժգոհ են մնացել կազմակերպիչներից: Ինչպես տեղեկացնում են օտարերկրյա լրատվամիջոցները, մարզակառույցներում շատ վատ են աշխատել սանհանգույցները, ինտերնետով ձեռք բերված տոմսերը շատ դեպքերում չեն հասել տերերին, տրանսպորտային խնդիրների պատճառով մրցումները հաճախ ուշացումով են սկսել: Ավելին, լողորդների մոտ մասսայական սննդային թունավորումներ են արձանագրվել: Դա մասնակիցները բացատրել են լողավազանի ջրի ոչ լիարժեք մաքրման հետ: