Բացել լրահոսը Փակել լրահոսը
5F3A6718-78EA-45F5-BC18-B703A7A8D9DA_w1023_r1_s
A A
Քաղաքականություն

Գլխավոր քարտուղարի մամլո խոսնակը՝ ԼՂ հակամարտության մասին

Ամերիկայի Ձայն

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի մամլո խոսնակ Ստեֆան Դյուջարիչն անդրադարձել է ԼՂ հակամարտությանը

Իր հայտարարության մեջ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի մամլո խոսնակ Ստեֆան Դյուջարիչն ասել է. "Գլխավոր քարտուղարը ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների 2021 թվականի սեպտեմբերի 24-ի հայտարարությունը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների համատեղ հանդիպման մասին, որը տեղի է ունեցել նրանց հովանու ներքո ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում:

Ըստ մամլո խոսնակի՝ Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողություններից մեկ տարի անց գլխավոր քարտուղարը դրական է գնահատում արտաքին գործերի նախարարների մակարդակով անմիջական երկխոսության վերսկսման փաստը և հույս հայտնում, որ նման ջանքերը կշարունակվեն լայնածավալ երկխոսության շրջանակներում՝ առկա խնդիրները կարգավորելու և տևական խաղաղության հասնելու համար, նշել է Դյուջարիչը:

՛՛Գլխավոր քարտուղարը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և այդ նպատակով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ջանքերին: Նա կոչ է անում բոլոր շահագրգիռ կողմերին իրենց ուշադրությունը կենտրոնացնել խաղաղության և համագործակցության առաջխաղացմանը` ի շահ տարածաշրջանի ժողովուրդների: Միավորված ազգերի կազմակերպությունը պատրաստ է աջակցել նման ջանքերին` տեղում ընթացող մարդասիրական, վերականգնողական, զարգացման և խաղաղարար աշխատանքների միջոցով՛՛,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը: