Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանը խրախուսում է մարզիչներին

Սպորտ
15636d517790517d28f775d12142e6eb

Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարությունը 2011 թ հունվարի 1-ից բարձրացնելու է 2014 թ ձմեռային օլիմպիական խաղերին մարզիկներ պատրաստող մարզիչների աշխատավարձերը: Նվազագույն աշխատավարձը ամսական կկազմի 130 հազար ռուբլի:

«Բնականաբար ավելի բարձր աշխատավարձ կստանան այն մարզիչները, որոնք բարձր արդյունքներ կապահովեն մրցումների ժամանակ: Սակայն արդեն կարելի է ասել, որ պետությունն իր ուժերի սահմաններում ամեն ինչ արել է այդ խնդիրը լուծելու համար», - հայտարարել է սպորտի նախարարության մարզումային կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Կրավցովը: