Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess 25.09.
A A
Սպորտ

Հայ շախմատիստները անհաջող հանդես եկան Sharjah Masters մրցաշարում

Արաբական Միացյալ Էմիրություններում ավարտվեց շախմատի 4th Sharjah Masters միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին 28 երկրների 60 շախմատիստ-շախմատիստուհի, այդ թվում 44 գրոսմայստեր:

Հայաստանի երեք պատվիրակներից լավագույն արդյունք ցույց տվեցին Հայկ Մարտիրոսյանն ու Տիգրան Հարությունյանը, որոնք 9 հնարավորից վաստակեցին 4,5-ական միավոր և զբաղեցրին համապատասխանաբար 27-րդ և 31-րդ տեղերը: Արամ Հակոբյանը մրցաշարն ավարտեց 41-րդ հորիզոնականում` շահելով 4 միավոր: Ռուսաստանը ներկայացնող հայազգի շախմատիստ Դավիթ Պարավյանը 5,5 միավորով գրավեց 15-րդ տեղը և արժանացավ 500 դոլար պարգևավճարի:

Մրցաշարի հաղթող դարձավ իրանցի գրոսմայստեր Ամին Տաբատաբաեին, որը ևս երեք շախմատիստների հետ վաստակեց 6,5 միավոր, սակայն լրացուցիչ գործակիցներով գրավեց առաջին տեղը: Նա, ինչպես նաև մնացած երեքը, իրար մեջ կբաժանեն 30 հազար դոլար պարգևավճարը: