Բացել լրահոսը Փակել լրահոսը
001
A A
Պաշտոնական

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անտոն Քոչինյան փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունը և ճանապարհային երթևեկության անվտանգությունն ավելացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 18-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Անտոն Քոչինյան փողոցում: Մասնավորապես` հ.17 շենքի դիմացի հատվածում կկատարվի 1.11 հորիզոնական գծանշում, իսկ 4/6, 13 և 17 հասցեների հարակից ճանապարհահատվածներում կարգելվի փոխադրամիջոցների կանգառը. կտեղադրվեն 3.27 «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանները և կգծանշվի 1.4 ճանապարհային գծանշում: