Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական Հասարակություն

21-ամյա արցախցին շրջել է Ստեփանակերտում ու ասել, որ Խանքենդիում է. Արցախի ԱԱԾ-ի տեսանյութը (տեսանյութ)

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական պայքար մղելով օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների կողմից Արցախի Հանրապետության դեմ ուղղված հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում բացահայտել է պետական դավաճանության դեպք:

Մասնավորապես՝ սույն թվականի սեպտեմբերի 25-ին, սոցիալական ցանցերում և տելեգրամյան ալիքներում տարածվել են տեսանյութեր, որում հեղինակը ցույց է տալիս Ստեփանակերտի տարբեր վայրեր և ռուսերեն լեզվով շեշտում, որ գտնվում է Խանքենդիում։ Տեսանյութի տարածումից հետո հանրության շրջանում խուճապ է առաջացել: Երիտասարդը խոստովանել է կատարածն ու հայտարարել, որ կատարվածի համար զղջում է: