A
A
Մեկ մասնակից
Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում, որը տեղի կունենա հոկտեմբերի 16-24-ը, Ռոտերդամում, Հայաստանը կներկայացի մեկ մարզիկ` Հարություն Մերդինյանը: Նա կմասնակցի միայն նժույգաթափի մրցումներին: Այդ մասին «Ա1+»-ի մարզական լրագրողին տեղեկացրին Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից:
Նրան առաջնությունում կպատրաստի մարզիչ Սոս Սարգսյանը, իսկ ահա Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն այս անգամ հանդես կգա որպես մրցավար: