A
A
Հայաստանը` 20 երկրների մեջ
Հայաստանի քիկբոքսինգի հավաքականը կմասնակցի հոկտեմբերի 16-18-ը Անապայում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը:
Մրցանակների համար պայքար կմղեն 20 երկրների 600 մարզիկներ, այդ թվում` Սիրիայի, Հնդկաստանի, Ալժիրի, Թունիսի, Ռումինիայի, Սլովակիայի, Լեհաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Էստոնիայի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղըրղզստանի, Տաջիկստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները: Առաջին տեղը զբաղեցնող մարզիկները կստանան ադամանդից պատրաստված հատուկ մրցանակներ:
Մրցումները կանցկացվեն բոլոր այն 6 մարզաձեւերում, որոնք ընդունում է քիկբոքսինգի միջազգային ֆեդերացիան: