A
A
Խաբարովսկի մերձակայքում Ան-26 ինքնաթիռի կործանման հետեւանքով ոչ ոք ողջ չի մնացել
Աջակցիր «Ա1+»-ինԱն-26 ինքնաթիռում գտնվող բոլոր անձինք, որն աղետի Է ենթարկվել Խաբարովսկի մերձակայքում, եղած բոլոր մարդիկ զոհվել են։ Այս մասին տեղեկացնում է interfax.ru-ն։
«Ցավոք, աղետի հետեւանքով ոչ ոք ողջ չի մնացել»,-լրագրողներին ասել են գերատեսչության մամուլի ծառայությունում:
Ան-26-ի կործանման հետեւանքով զոհվել Է Ռուսաստանի տարբեր տարածաշրջանների վեց բնակիչ, հաղորդվում Է Խաբարովսկի երկրամասի նահանգապետի տելեգրամ-ալիքում: «Ան-26 ինքնաթիռում, որը Չիտայից ժամանել Էր Խաբարովսկ, եղել են վեց մասնագետներ: Նրանց թվում Խաբարովսկի բնակիչներ չկան, դրանք Ռուսաստանի տարբեր տարածաշրջանների բնակիչներ են»,-գրել Է տարածաշրջանի ղեկավար Միխայիլ Դեգտյարյովը: