Բացել լրահոսը Փակել լրահոսը
95d46593a283bac3f2ac2c510a6f5e33 (2)
A A
Հասարակություն

Հյուսիս-Հարավ ճանապարհի չշահագործվող հատվածում վթար է տեղի ունեցել․ կա զոհ

Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 42-ամյա Մարտիրոս Եղոյանը իր վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ավտոճանապարհի 4-դ գյուղ սկզբնամասում՝ դեռևս չշահագործվող ճանապարհին բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշներին, ապա՝ երկաթե ճաղավանդակին և գլխիվայր շրջվել։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։