Բացել լրահոսը Փակել լրահոսը
Postanjyan-Zaruhi2
A A
Քաղաքականություն Հասարակություն

Եռաբլուրի առջևից բերման են ենթարկել Զարուհի Փոստանջյանին․ «Երկիր Ծիրանի» կուսակցության հայտարարությունը

Տեղեկացնում ենք հանրությանը և լրատվամիջոցներին, որ այսօր առավոտյան ժամը 8։20-8:30-ի միջակայքում Եռաբլուր զինվորական պանթեոնի առջևից ոստիկանական համազգեստով անձինք բռնի ուժով, հայհոյանքներով և քաշքշելով, վնասվածքներ պատճառելով ապօրինաբար բերման են ենթարկել «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ և փաստաբան  Զարուհի Փոստանջյանին։ Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցության մամուլի ծառայությունը։

«Մինչ այս պահը որևէ տեղեկություն չկա, թե ուր են տարել Զարուհի Փոստանջյանին։
 
Ոստիկանության լրատվական ծառայությունը չի պատասխանում հեռախոսազանգերին։
 
Այս պահի դրությամբ արձանագրում ենք, որ Զարուհի Փոստանջյանին փաստացի առևանգել են Եռաբլուր զինվորական պանթեոնի առջևից»,-նշված է հայտարարությունում։։