Բացել լրահոսը Փակել լրահոսը
242162182_612089640158735_8179673680837878373_n
A A
Հասարակություն

ՍԱՏՄ շաբաթօրյա ստուգայցը Էրեբունի վարչական շրջանի սուպերմարկետներում էր

ՍԱՏՄ շաբաթօրյա ստուգայցը ՀՀ մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանի սուպերմարկետներում էր։
 
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները կորոնավարակի կանխարգելման համար սահմանված նորմերի խախտումներ չեն արձանագրել:
 
Ստուգայցերը շարունակվում են։
 
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
 
Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ: