Բացել լրահոսը Փակել լրահոսը
2021-05-31T121924Z_2081621821_RC20RN9ILG9P_RTRMADP_3_BELARUS-POLITICS-AIRFRANCE.JPG (1)
A A
Հասարակություն

Air France-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել հրդեհի պատճառով

Air France ընկերության ուղևորատար ինքնաթիռը, որն իրականացնում էր Պեկին-Փարիզ չվերթը, հարկադիր վայրէջք է կատարել՝ վերադառնալով Պեկին։ Պատճառը ինքնաթիռի սրահում բռնկված հրդեհն է եղել՝ հայտնում է ՌԻԱ գործակալությունը՝ հղում անելով չինական աղբյուրին։

Ինքնաթիռը թռել է Չինաստանի մայրաքաղաքի Շոուդու օդանավակայանից, իսկ դրանից կարճ ճամանակ անց սրահի հետին մասում սև ծուխ է հայտնվել։ Վայրէջքից հետո բոլոր ուղևորները դուրս են բերվել ինքնաթիռից։ Որևէ մեկը չի տուժել։