A
A
Ջերմաստիճանը նվազելու է
Աջակցիր «Ա1+»-ինՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ Երևանում այսօր ցերեկը, սեպտեմբերի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարզերում այսօր ցերեկը, սեպտեմբերի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 17-20-ը՝ առանձին շրջաններում կեսօրից հետո և գիշերը սպասվում են անձրև և ամպրոպ:
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 17-ին և 18-ին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: