Բացել լրահոսը Փակել լրահոսը
փոքր ՀԷԿ
A A
Հասարակություն

Ինչ հանձնարարականներ է տվել Ռոմանոս Պետրոսյանը Եղեգիսի կիրճ այցից հետո

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Եղեգիսի կիրճ այցից հետո հանձնարարել է ուսումնասիրել՝ արդյո՞ք Եղեգիս գետի վրա գործող Փհէկ-երի գործունեությունն իրականացվում է ՇՄԱԳ փորձաքննության ենթարկված նախագծային փաստաթղթերի և փորձաքննական եզրակացության պահանջներին համապատասխան։

Նա նաև հանձնարարել է շեղումներ և անհամապատասխանություններ հայտնաբելու դեպքում տալ իրավական ընթացք՝ ընդհուպ մինչև ՀՀ Կառավարության 2015 թվականի ապրիլի 22-ի ՀՀ կառավարության N 428-Ն փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու կարգը սահմանելու մասին որոշմամբ սահմանված ՇՄԱԳ Փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչել, խստացնել օրենսդրության պահանջները՝ ջրառի, ջրամատակարարման և ջրօգտագործման կանոնները։ Այս մասին նախարարը գրել է իր ֆեյսբուքյան էջում։