Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գյումրի
A A
Հասարակություն

Գյումրիում առաջադրումներն ավարտվեցին․ սպասվում է թեժ ընտրապայքար

Գյումրիի ՏԻՄ ընտրություններին կմասնակցի 10 քաղաքական ուժ՝  7 կուսակցություն եւ 3 դաշինք, եթե, իհարկե, բոլորին էլ գրանցեն։ Մինչեւ սեպտեմբերի 17-ն է  տեւելու  առաջադրված քաղաքական ուժերի գրանցման գործընթացը։

Առաջադրվել են  «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, Հայաստանի  կոմունիստական կուսակցությունը,  «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը,  «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը,  Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը,  «Ապրելու երկիր» կուսակցությունը,  «Գյումրին կռնա» դաշինքը, «Թասիբով» դաշինքը եւ  «Հայրաքաղաք» դաշինքը

Ընտրությունները կկայանան հոկտեմբերի 17-ին: