Բացել լրահոսը Փակել լրահոսը
1200px-Civil_Contract_Armenia_logo.svg_
A A
Քաղաքականություն

ՔՊ-ն Գյումրու տարածքային կառույց է ստեղծել. ընտրվել են նախագահն ու քարտուղարը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր ստեղծել է Գյումրու տարածքային կառույց: Ընտրվել են տարածքային խորհրդի անդամները: Կառույցը կնախագահի Կարեն Սարուխանյանը։ Գյումրու տարածքային խորհրդի քարտուղար է  ընտրվել ԱԺ պատգամավոր Էմմա Պալյանը:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԻՆ փոխնախարար Կարեն Սարուխանյանը:

 

«Սիրելի ՜  Գյումրեցիներ

 
 

Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը այսօր ստեղծեց կուսակցության Գյումրու տարածքային կառույց` ընտրելով տարածքային խորհրդի անդամներ։

Տարածքային խորհրդի ընտրված անդամները կազմակերպեցին խորհրդի առաջին նիստը, որի օրակարգում էին խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրությունը։

Խորհրդի անդամների ընտրությամբ`  ընտրվել եմ Գյումրու տարածքային խորհրդի նախագահ, իսկ մեր գործընկեր Էմմա Պալյանը խորհրդի քարտուղար»,-ասված է Սարուխանյանի գրառման մեջ։