Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էջմիածինը 2695 տարեկան է (տեսանյութ)

Հասարակություն
38a3ae726cad2252636d2aa2ddba522c

Էջմիածին քաղաքի 2695-ամյակի առիթով քաղաքի Կոմիտասի հրապարակը լեփ-լեցուն էր: 5-րդ դարում հենց այսօր` հոկտեմբերի 8-ին է` Մեսրոպ Մաշտոցը Հայոց տառերը բերել Սուրբ քաղաք` Էջմիածին:

Երեկվանից սկսված տոնախմբությունը այսօր շարունակվեց շքերթով, որը առաջնորդում էր Վաղարշ թագավորը: Ինչպես հին ժամանակներում, այնպես էլ այսօր հրապարակ մտավ շքախումբը` զինվորականներ, մարզիկներ, տարբեր երգի-պարի խմբերի ներկայացուցիչներ, հասարակ քաղաքացիները:

Էջմիածինցիներին առաջինը ողջունեց թագավոր Վաղարշը և քաղաքապետ Կարեն Գրիգորյանին հանձնեց թագ և բերդաքաղաքի բանալին:

Էջմիածնում էին նաև Լեռնային Ղարաբաղի Մարտակերտ և Հադրութ քաղաքների քաղաքապետները, ովքեր քույր- քաղաքներ դառնալու պայմանագիր կնքեցին Էջմիածնի հետ:

« Ընդհանուր բնույթի պայմանագրեր են, որը հնարավորություն կտա , իրավաբանորեն, օրիանական օգնել մեկս մյուսին»,-ասաց էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:

Տոնակատարությունը եզրափակվեց համերգային ծրագրով և հրավառությամբ: