Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԵԺԿ
A A
Քաղաքականություն

Անհրաժեշտ է նոր ջանքեր գործադրել ռազմագերիների պատշաճ և առանց նախապայմանների ազատ արձակումն ապահովելու համար․ ԵԺԿ քաղաքական վեհաժողով

Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) քաղաքական վեհաժողովի շրջանակում սեպտեմբերի 6-7-ը հանդիպում է տեղի ունեցել Բրյուսելում։

Համաձայն տարածված հայտարարության՝  քննարկվել են նաև դիրքորոշումն Աֆղանստանի հարցով և իրավիճակը Հայաստանում ու Բելառուսում:

«ԵԺԿ քաղաքական վեհաժողովը տեղեկացվել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների հետ կապված իրավիճակի մասին, որոնք դեռևս կալանավորված են, ինչը խախտում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ու միջազգային մարդասիրական օրենքը:

Արձանագրվել է եվրոպական ինստիտուտների կողմից նոր ջանքերի անհրաժշտությունն՝ ուղղված ռազմագերիների պատշաճ և առանց նախապայմանների ազատ արձակումն ապահովելուն»,- ասվում է հայտարարության մեջ: