Բացել լրահոսը Փակել լրահոսը
241512987_173172144940755_2104710645404002584_n
A A
Քաղաքականություն

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմել են Սահմանադրական դատարան

Աժ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների համագործակցությամբ մշակվել և ՍԴ է ներկայացվել դիմում, որով վիճարկվում են ԱԺ նիստերը նախագահողի՝ օրենսդրությամբ նախատեսված լիազորությունների, ինչպես նաև դրանց կամայական մեկնաբանման ու տարբերակված մոտեցման կիրառումը, որի հետևանքով խոչընդոտվում է պատգամավորի գործունեությունը, խաթարվում է պատգամավորական ներկայացուցչական մանդատի էությունը։ Այս մասին տեղեկացնում է «Հայաստան» դաշինքի մամուլի ծառայությունը։