Բացել լրահոսը Փակել լրահոսը
43354B3C-D61B-4971-8E14-56EF42154FB0_w1023_r1_s
A A
Քաղաքականություն

ԱՄՆ -ը շնորհակալություն է հայտնում Կոսովոյին աֆղան փախստականներին ընդունելու պատրաստակամության համար

Ամերիկայի Ձայն

Պետքարտուղար Բլինքենը հեռախոսով զրուցել է Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի հետ

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկուշաբթի օրը հեռախոսազրույց ունեցավ Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի հետ ՝ երախտագիտություն հայտնելով Կոսովոյի ղեկավարությանը ՝ Աֆղանստանից փախստականներին Կոսովոյում ժամանակավորապես տեղակայելու պատրաստակամության համար:

Հումանիտար օգնություն տրամադրելու Կոսովոյի ցուցաբերած հանձնառությունը վկայում է գլոբալ խաղաղությանը և անվտանգությանը մասնակցելու երկրի հանձնառության և կարողության մասին, ասվում է պետքարտուղարության հայտարարության մեջ:

Բլինքենը և Կուրտին ընդգծեցին ԱՄՆ-ի և Կոսովոյի միջև գործընկերության երկարաժամկետ բնույթը ՝ վերահաստատելով երկու կողմերի համար գերակա մի շարք ոլորտներում գործողությունները սերտորեն համակարգելու իրենց մտադրությունը: