Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess evropa (2)
A A
Սպորտ

Հովհաննես Գաբուզյանը գրավեց 19-րդ տեղը Եվրոպայում և գավաթի ուղեգիր նվաճեց

Ռեյկյավիկում ավարտված շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում Հայաստանի շախմատիստներից առավել հաջող հանդես եկավ Հովհաննես Գաբուզյանը:

Մեր գրոսմայստերը 11 հնարավորից վաստակեց 7 միավոր և լրացուցիչ գործակիցներով գրավեց 19-րդ տեղը: Նա նվաճեց շախմատի աշխարհի գավաթի գալիք խաղարկության ուղեգիր, բացի այդ ստացավ 1000 եվրո պարգևավճար:

Նույնպիսի արդյունք ցույց տվեցին նաև Գաբրիել Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը, որոնք զբաղեցրին համապատասխանաբար 26-րդ և 32-րդ տեղերը: Նրանք միայն լրացուցիչ գործակիցներով դուրս մնացին աշխարհի գավաթի խաղարկությունից (ուղեգիր նվաճեցին 1-23-րդ տեղերը գրաված շախմատիստները):

Ռոբերտ Հովհաննեիսյանը 6,5 միավորով մրցաշարն ավարտեց 38-րդ հորիզոնականում, իսկ Սամվել Տեր-Սահակյանը 6 միավորով զբաղեցրեց 64-րդ տեղը: Եվրոպայի չեմպիոն ճանաչվեց ռուսաստանցի Անտոն Դեմչենկոն, որը գերմանացի Վինսենտ Կոյմերի հետ վաստակեց 8,5 միավոր, սակայն լրացուցիչ գործակիցներով գրավեց առաջին տեղը: Նրանք կստանան 17.500-ական եվրո պարգևավճար: