Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+germania
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պարտվեց Գերմանիային և զիջեց առաջին տեղը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն առաջին պարտությունը կրեց աշխարհի 2022թ առաջնության ընտրական մրցաշարում` Շտուտգարտում զիջելով Գերմանիայի ազգային թիմին:

Հանդիպման արդեն առաջին կեսում դաշտի տերերը չորս անպատասխան գնդակ ուղարկեցին մեր թիմի դարպասը: Երկրորդ կեսում նրանք բավարարվեցին ընդամենը երկու գոլով: Հայաստանի հավաքականին այդպես էլ չհաջողվեց լրջորեն սպառնալ մրցակցի դարպասին:

Այդպիսով, Գերմանիայի հավաքականը 6:0 հաշվով հաղթանակ տարավ, վաստակեց 12 միավոր և սկսեց գլխավորել J խմբի մրցաշաևային աղյուսակը: Հայաստանի ընտրանին 10 միավորով ընթանում է 2-րդ տեղում:

Մեր թիմը հաջորդ խաղը կանցկացնի սեպտեմբերի 8-ին: Այդ օրը Հայաստանը սեփական դաշտում կընդունի խմբի ետնապահ Լիխտեյնշտեյնին: