Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+toms
A A
Սպորտ

Հայաստան-Լիխտեյնշտեյն խաղին սպասվում է անշլագ

Ֆուտբոլի աշխարհի 2022թ առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Լիխտեյնշետյն խաղին «Հանրապետական» մարզադաշտում սպասվում են լիքը տրիբունաներ` անշլագ:

«Ա1+»-ին հայտնի է դարձել, որ մարզադաշտի Արևմտյան և Արևելյան տրիբունաների բոլոր տոմեսերն արդեն սպառվել են: Մնացել են միայն Հյուսիսային և Հարավային տրիբունաների տոմսերը՝ ընդ որում սահմանափակ քանակությամբ:

Հավելենք, որ տոմս կարելի է ձեռք բերել միայն անձնագիրը ներկայացնելիս:

Սա առաջին դեպքը չէ, որ Հայաստանի հավաքականի խաղը կանցնի լիքը տրիբունաներով, սակայն զարմանալին է այն, որ նման աժիոտաժ ստեղծվել է խմբի ետնապահ Լիխտեյնշտեյնի ընտրանու հետ խաղից առաջ:

Հիշեցնենք, որ Հայաստան – Լիխտեյնշտեյն խաղը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին, ժամը 20-00-ին: