Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սկանդալ վոլեյբոլի աշխարհի առաջնությունում

Սպորտ
50ff7db2c3c17f861bcdaadd2af4197f

Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիան սկսել է հետաքննություն անցկացնել այս օրերին Իտալիայում տեղի ունեցող աշխարհի առաջնության մի քանի խաղերի շուրջ: Ըստ ֆեդերացիայի ղեկավարների` մրցաշարի մասնակից հավաքականներից մի քանիսը միտումնավոր պարտություն են կրել, որպեսզի հաջորդ փուլում չհանդիպեն ավելի ուժեղ մրցակիցների հետ:

Մասնավորապես` առաջնությունում գրանցված արդյունքներից ամենատարօրինակը համարվում է աշխարհի գործող չեմպիոն Բրազիլիայի հավաքականի պարտությունը Բուլղարիայի ընտրանուց` 0:3: Մասնագետները գտնում են, որ բրազիլացիները միտումնավոր են պարտվել այդ խաղում, որպեսզի 1/4 եզրափակիչում չհանդիպեն Կուբայի կամ Իսպանիայի ուժեղ հավաքականների հետ:

«Միջազգային ֆեդերացիայի հատուկ հանձնաժողով է ստեղծել, որը մանրակրկիտ ուսումնասիրում է կասկածելի հանդիպումների տեսագրությունները: Բացառված չէ, որ որոշ հավաքականներ պատժվեն պայքարից խուսափելու համար: Սակայն դժվար է ապացուցել, որ, օրինակ, բրազիլացիները միտումնավոր չեն պայքարել Բուլղարիայի հետ խաղում», - հայտարարել է վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Դի Ժոն Վեյը:

Մարզիչները կարծում են, որ առաջին հերթին անկատար է առաջնության մրցակարգը: ՎՄՖ-ի նախագահ Դի Ժոն Վեյը խոստացել է վերանայել 2014 թ աշխարհի առաջնության մրցակարգը եւ մարզական առումով դարձնի ավելի արդարացի եւ դիտարժան: