Իսպանիան 28 տարի անց պարտվեց աշխարհի առաջնության ընտրական խաղում
Աջակցիր «Ա1+»-ինԻսպանիայի ֆուտբոլի հավաքականը աշխարհի 2022թ առաջնության ընտրական փուլի 4-րդ տուրում հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվել է Շվեդիայի ընտրանուն:
Ինչպես նշում են վիճակագիրները, դա իսպանացիների առաջին պարտությունն է աշխարհի առաջնության ընտրական մրցաշարերում վերջին 28 տարվա ընթացքում:
Վերջին անգամ «Ֆուրիա Ռոխան» պարտության դառնություն ճաշակել էր 1993 թվականին, երբ սեփական դաշտում 0:1 հաշվով զիջել էր Դանիային: Դրանից հետո Իսպանիայի հավաքականն անցկացրել էր 66 ընտրական հանդիպում, որոնցից 52-ում հաղթանակ է տարել, իսկ 14-ն ավարտել է ոչ-ոքի:
ԱԱ-2022
Ընտրական փուլ
Եվրոպական գոտի, 4-րդ տուր
2 սեպտեմբերի
B խումբ
Շվեդիա – Իսպանիա` 2:1
Վրաստան – Կոսովո` 0:1
C խումբ
Իտալիա – Բուլղարիա` 1:1
Լիտվա – Հյուսիսային Իռլանդիա` 1:4
E խումբ
Էստոնիա – Բելգիա` 2:5
Չեխիա – Բելառուս` 1:0
I խումբ
Հունգարիա – Անգլիա` 0:4
Լեհաստան – Ալբանիա` 4:1
Անդորա – Սան Մարինո` 2:0
J խումբ
Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան` 0:0
Լիխտեյնշտեյն – Գերմանիա` 0:2
Իսլանդիա – Ռումինիա` 0:2