Դանիայի 4-րդ հաղթանակը, Ֆրանսիայի 2-րդ սայթաքումը, Ռոնալդուի նոր ռեկորդը. ԱԱ-2022
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի աշխարհի 2022թ առաջնության Եվրոպական գոտու ընտրական մրցաշարում կայացան 4-րդ տուրի առաջին հանդիպումները:
A խմբի առաջատար Պորտուգալիան թիմի ավագ Քրիշտիանու Ռոնալդուիդուբլի շնորհիվ կամային հաղթանակ տարավ Իռլանդիայի նկատմամբ` 2:1: Պորտուգալացի հաևձակվողը ազգային թիմի կազմում խփեց թվով 110-րդ և 111-րդ գոլերը: Այդպիսով, գերազանցեց իրանցի Ալի Դաեիի ռեկորդը, որը հավաքականների մակարդակով խփել է 109 գոլ: Պորտուգալիան վաստակեց 10 միավոր և միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
D խմբի ընդգծված առաջատար Ֆրանսիան իր հարկի տակ ոչ-ոքի խաղաց Բոսնիա և Հերցեգովինայի հետ` 1:1: Աշխարհի չեմպիոնները երկրորդ անգամ սայթաքեցին սեփական դաշտում: Առաջինը տեղի էր ունեցել մարտի 24-ին, Ուկրաինայի հետ խաղում (դարձյալ` 1:1):
Իսկ ահա Դանիայի հավաքականը, որը գլխավորում է F խումբը, այս տուրում սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթեց Շոտլանդիային: Դանիացիները վաստակեցին 12 միավոր և էլ ավելի ամրապնդվեցին առաջին հորիզոնականում: Նրան հաջորդող Իսրայելն ու Ավստրիան արդեն ետ են մնում 5 միավորով:
G խմբի առաջատար Թուրքիան իր հարկի տակ չկարողացավ հաղթել Չեռնոգորիային, չնայած առաջինը խփեց երկու գոլերը: Գրանցվեց մարտական ոչ-ոքի` 2:2: Նրան հետապնդող Նորվեգիան ու Նիդեռկանդներմ իրար հետ նույնպես ոչ-ոքի խաղացին` 1:1:
H խմբի երկու առաջատարները` Խորվաթիան ու Ռուսաստանը Մոսկվայում գրոսմայստերական ոչ-ոքի արեցին` 0:0: ի դեպ, Ռուսաստանի հավաքականի կազմում իր նորամուտը նշեց հայազգի ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը:
Այսօր կկայանան 4-րդ տուրի մնացած հանդիպումները: Մրցաշարային առումով սկզբունքային նշանակություն ունեն Շվեդիա – Իսպանիա, Հունգարիա – Անգլիա և Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան հանդիպումները: