Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+mxitaryan
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը երկարատև ընդմիջումից հետո միացել է Հայաստանի հավաքականին (տեսանյութ)

«Տեսեք՝ ով է միացել ազգային հավաքականին Սկոպյեում»: Այսպիսի գրություն է թողել ՀՖՖ մամուլի ծառայությունը` ֆեյսբուքյան էջում իր կողմից տեղադրած լուսանկարի տակ: 

Խոսքը վերաբերում է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին, որն այսօր միացել է թիմին և մասնակցել մարզմանը:

Հիշեցնենք, որ Հռոմի «Ռոմայի» կիսապաշտպանը վերջին անգամ ազգային հավաքական հրավիրվել էր 2020թ հոկտեմբերին: Այս տարվա սկզբին նա վնասվածքի պատճառով բաց էր թողել աշխարհի առաջնության ընտրական երեք խաղերը, իսկ հունիսին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը նրան չէր ընդգրկել ընկերական խաղերին:

ՀՖՖ-ի պաշտոնական էջը Հայաստանի հավաքականի առաջին մարզումից լուսանկարներ է հրապարակել։