Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+makedonia
A A
Սպորտ

Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան ֆուտբոլային խաղը կանցնի հանդիսականներով

Ֆուտբոլի աշխարհի 2022թ առաջնության Եվրոպայի գոտու ընտրական փուլի Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը կանցնի հանդիսականներով։ Այդ մասին տեղեկացնում է Հյուսիսային Մակեդոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

Սակայն խաղի տոմս կարող են ձեռք բերել միայն այն երկրպագուները, որոնք պատվաստվել են կորոնավիրուսի դեմ կամ վերջին 45 օրվա ընթացքում թեստ են հանձնել։ Բացի այդ, խաղին չեն կարող ներկա լինել նաև 18 տարեկանից ցածր երեխաները։

Նշենք, որ ՈՒԵՖԱ-ի որոշմամբ այժմ արգելվում է արտասահմանցի երկրպագուների ներկայությունն արտագնա խաղերում։

Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկ տոմսն արժե 300 մակեդոնական դինար, որը համարժեք է 5 եվրոյին։