Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma uxix
A A
Սպորտ

Ուղիղ. «Սալերնիտանա» - «Ռոմա». Հենրիխ Մխիթարյանը իր թիմի մեկնարկային կազմում է

Իտալիայի Ա սերիայի 2-րդ տուրում Հռոմի «Ռոման» արտագնա խաղում կմրցի «Սալերնիտանայի» հետ:

Առաջին տուրում հռոմեական ակումբը սեփական դաշտում 3:1 հաշվով հաղթել է «Ֆիորենտինային», իսկ ահա առաջնության նորեկը հյուրընկալվելիս պարտվել է «Բոլոնյային»` 2:3:

Թիմերն արդեն հրապարակել են հայտացուցակները: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը խաղը կսկսի հյուրերի մեկնարկային կազմում:

«Սալերնիտանա» - «Ռոմա» հանդիպումը կսկսի Երևանի ժամանակով ժամը 22:45-ին: Խաղի ուղիղ եթերը` այստեղ