Բացել լրահոսը Փակել լրահոսը
72938_b
A A
Պաշտոնական

Սիսիան-Երևան ճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Nissan Sunny»-ն․ կան զոհեր և տուժածներ

Օգոստոսի 29-ին, ժամը 10։04-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի մոտ 28-րդ կմ-ին՝ Սառնակունք գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Ա Բ, ծնված 1972 թ.) և «Nissan Sunny» (վարորդ՝ Ա Հ, ծնված 1971 թ) մակնիշների ավտոմեքենաները Ա Հ-ն տեղում մահացել է։

Փրկարարները «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Հ Բ-ին (ծնված 1975 թ.), «Nissan Sunny» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա Մ-ին (ծնված 1978 թ), Կ Հ-ին (ծնված 2005 թ) և Ն Հ-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են Սիսիան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Ա Բ-ի և ՀԲ-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ա Մ-ի և Կ Հ-ի առողջական վիճակը՝ ծանր Ն Հ-ն մահացել է։

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ա Հ-ի դին, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։