Բացել լրահոսը Փակել լրահոսը
4fe6e35a-803e-4cf0-b458-9d3b8ad21894 (1)
A A
Պաշտոնական

Պայթյունի ահազանգ Թալին քաղաքի բենզալցակայաններից մեկում

Պայթյունի ահազանգ Թալին քաղաքի բենզալցակայաններից մեկում․ տուժածներ չկան (թարմացված)

Փետրվարի 16-ին ժամը 15։26-ին Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ պայթյուն է տեղի ունեցել Թալին քաղաքի Երևանյան փողոցում գտնվող բենզալցակայաններից մեկում։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։00-ին, մարվել՝ 19։37-ին։ Այրվել են պահեստային բաքերը և մեկ բեռնատար ավտոմեքենա։

Դեպքի վայրում մեկ մարտական հաշվարկ իրականցնում է հերթապահություն։