Բացել լրահոսը Փակել լրահոսը
240816203_228858109252107_1834419803349356079_n
A A
Հասարակություն

«Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Իջևանի դենդրոպարկը նոր տնօրեն ունի

Ի պատասխան «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Իջևանի դենդրոպարկի արդեն նախկին տնօրեն Մեխակ Սայադյանի՝ տարբեր լրատվամիջոցներով տարածած մանիպուլյատիվ բնույթի տեղեկությունների, ՇՄՆ-ն պարզաբանում է տարածել․
 
«Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արա Հակոբյանի հրամանով «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Իջևանի դենդրոպարկի տնօրեն է նշանակվել Գևորգ Վարդապետյանը։
 
Պարոն Վարդապետյանն ունի բնագիտական ոլորտի բարձրագույն կրթություն և համապատասխան ոլորտում երկարամյա աշխատանքային փորձ։
 
Օրենքով սահմանված կարգով, «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Իջևանի «Դենդրոպարկ» հիմնարկի տնօրեն Գևորգ Վարդապետյանի և Իջևանի «Դենդրոպարկ» հիմնարկի տեսուչ Վարդան Խաչինյանի միջև կատարվել է ապրանքանյութական արժեքների և հիմնական միջոցների ընդունում-հանձնում»։