Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կմրցեն հաշմանդամ թենիսիստները

Սպորտ
81ca26992da50404b4562e02a5d31010

2010 թ հոկտեմբերի 9-10-ը Վանաձորի «Աշխատանքային ռեզերվներ» ՄՀԿ-ի մարզադահլիճում կանցկացվի հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող մարզիկների ՀՀ սեղանի թենիսի անդրանիկ առաջնությունը: Այդ մասին տեղեկացնում է Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Այն «Սպորտով դեպի հասարակություն» խորագրի տակ անցկացվող թվով չորրորդ մրցաշարն է այս տարում` լողի, բոչիայի եւ առագաստանավային սպորտի առաջնություններից հետո: ՀՍՀԱՖ-ն մրցաշարը անցկացնում է Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի աջակցությամբ:

Առաջնությանը կմասնակցեն տարբեր հաշմանդամային սպորտային ակումբների 30 մարզիկներ: Նրանք կմրցեն երկու խմբերում` նստած և կանգնած: