Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+konferencia (3)
A A
Սպորտ

«Ալաշկերտը» իմացավ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի բոլոր մրցակիցներին

Ստամբուլում տեղի ունեցավ ՈւԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը:

Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտն» ընդգրկվեց A խմբում: Մեր թիմի մրցակիցներն են ԼԱՍԿ-ն, Թել Ավիվի «Մաքաբին» և ՀԻԿ-ը:

Ավստրիական ակումբը փլեյ-օֆֆում հաղթել է շոտլանդական «Սենտ Ջոնստոնին», իսրայելի թիմը պայքարից դուրս է թողել Կարագանդայի «Շախտյորին», իսկ ֆիննական ՀԻԿ-ը Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում պարտվել է թուրքական «Ֆեներբախչեին» և տեղափոխվել ցածր լիգա:

Կոֆերենցիայի լիգայի խմբային փուլը կմեկնարկի սեպտեմբերի 16-ին: