Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+alashkert 27.08.
A A
Սպորտ

Հայտնի են «Ալաշկերտի» հավանական մրցակիցները ՈւԵՖԱ-ի Կոնֆերենսիայի լիգայում

Ֆուտբոլի եվրոպական միությունը` ՈւԵՖԱ-ն նախապես որոշել է Կոնֆերենցիաների լիգայի վիճակահանության նախնական զամբյուղները:

Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտն» ընդգրկվել է 3-րդ զամբյուղում: Մեր թիմը նույն խմբում չի կարող հայտնվել այնպիսի ակումբների հետ, ինչպիեիք են ղազախական «Կայրաթը», բուլղարական ԲԿՄԱ-ն, գերմանական «Ունիոնը», Նիդեռլանդների «Վիտեսը», Սլովակիայի «Սլովանը», Չեխիայի «Յաբլոնեցը», էստոնական «Ֆլորան»:

Հավանական մրցակիցների թվում գտնվում են Հռոմի «Ռոման», Լոնդոնի «Տոտենհեմը», Ֆրանսիայի «Ռենը», Նիդեռլանդների «ԱԶ Ալկմարը» և «Ֆեյենորդը», շվեյցարական «Բազելը», հունական ՊԱՕԿ-ը, բելգիական «Գենտը», դանիական «Կոպենհագենը», ավստրիական ԼԱՍԿ-ն, Բելգրադի «Պարտիզանը»: Ամենադյուրին մրցակիցը Ջիբրալթարի «Լինքոլն Ռեդ Իմպսն» է:

Հավելենք, որ եվրոպական գավաթների նախնական փուլից դուրս են մնացել 19 երկրների բոլոր ներկայացուցիչները: Ահա դրանք՝ Բելառուս, Լիտվա, Բոսնիա և Հերցեգովինա, Լյուքսեմբուրգ, Լատվիա, Կոսովո, Ալբանիա, Իռլանդիա, Հս. Իռլանդիա, Մալթա, Հս. Մակեդոնիա, Ֆարերյան կղզիներ, Վրաստան, Լիխտեյնշտեյն, Ուելս, Իսլանդիա, Չեռնոգորիա, Անդորա, Սան Մարինո:

Խմբային փուլի երեք մրցաշարերում մեկական մասնակից ունեն Խորվաթիան, Նորվեգիան, Շվեդիան, Ռումինիան, Հունգարիան, Ղազախստանը, Սլովենիան, Լեհաստանը, Ադրբեջանը, Սլովակիան, Մոլդովան, Հայաստանը, Ֆինլանդիան, Էստոնիան և Ջիբրալթարը: Բոլորից շատ ներկայացուցիչներ կունենան Անգլիան, Իսպանիան, Իտալիան և Գերմանիան` 7-ական:

Կոնֆերենսիայի լիգայի խմբային փուլի վիճակահանությունը տեղի կունենա օգոստոսի 27-ին, Ստամբուլում: