Բացել լրահոսը Փակել լրահոսը
iPZ4BDBwaDhiCSR9G1fC6QvtEn
A A
Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզումները

Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզումները ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում՝ հայտնում է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան։

Այսօր կայացած առաջին մարզմանը մասնակցում էին 12 ֆուտբոլիստներ՝ դարպասապահներ Արսեն Բեգլարյանը և Անատոլի Այվազովը, պաշտպաններ Արման Հովհաննիսյանը, Հրայր Մկոյանը և Դավիթ Տերտերյանը, կիսապաշտպաններ Տիգրան Բարսեղյանը, Սոլոմոն Իմե Ուդոն, Վբեյմար Անգուլոն, Ժիրայր Շաղոյանը, Արտյոմ Ավանեսյանը և Էրիկ Վարդանյանը, հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը:

Դավիթ Յուրչենկոն մարզվում էր անհատապես, իսկ Արտակ Գրիգորյանը և Տարոն Ոսկանյանը չէին մասնակցում մարզմանը, քանի որ «Ալաշկերտի» կազմում նախապատրաստվում են այսօր կայանալիք «Ալաշկերտ»-«Ռեյնջերս» հանդիպմանը: Կամո Հովհաննիսյանը և Իշխան Գելոյանը հավաքականին կմիանան օգոստոսի 27-ին, իսկ Խորեն Բայրամյանը, Էդուարդ Սպերցյանը և Դավիդ Դավիդյանը՝ օգոստոսի 28-ին: Մնացած բոլոր ֆուտբոլիստները, բացառությամբ Վարազդատ Հարոյանի, կմիանան ազգային հավաքականին օգոստոսի 30-ին՝ Սկոպյեում: Հաշվի առնելով, որ Վարազդատ Հարոյանը բաց է թողնելու Հյուսիսային Մակեդոնիայի դեմ հանդիպումը՝ նա հավաքականին կմիանա սեպտեմբերի 2-ին՝ Սկոպյեում:

Ազգային հավաքականը Սկոպյե կմեկնի չարտերային ուղերթով՝ օգոստոսի 30-ի առավոտյան: Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 2-ին: