Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

ԵՊՀ աշխատակազմը ևս միացել է պատվաստումային գործընթացին (տեսանյութ)

Ուսումնական տարվան ընդառաջ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) աշխատակազմը միացել է պատվաստումային գործընթացին` անվտանգ միջավայր ստեղծելու և կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին միանալու նպատակով: Հայտնում է Առողջապահության նախարարությունը։

COVID-19-ի դեմ պատվաստվել են ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը, բարձրագույն ուսումնական հաստատության ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արման Մալխասյանը և համալսարանի մի շարք աշխատակիցներ: Պատվաստումային գործընթացը շարունակվում է: Աշխատանքներ են տարվում կրթական այլ հաստատություններում պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների համար պատվաստումային գործընթացը կազմակերպելու ուղղությամբ: