Բացել լրահոսը Փակել լրահոսը
72863_b
A A
Պաշտոնական Հասարակություն

Իջևանի սրճարաններից մեկում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 26-ին, ժամը 07:02-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող սրճարանում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:30-ին, մարվել՝ 07:44-ին: Այրվել է սրճարանի խոհանոցը (մոտ 20 քմ) և երեք սառնարան: