Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma uxix 22.08.
A A
Սպորտ

Ուղիղ. «Ռոմա» - «Ֆիորենտինա». Հենրիխ Մխիթարյանը խաղը կսկսի մեկնարկային կազմում

Իտալիայի Ա սերիայի նոր առաջնության մեկնարկային խաղում Հռոմի «Ռոման» սեփական դաշտում կընդունի «Ֆիորենտինային»:

Թիմերն արդեն հրապարակել են հայտացուցակները: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն խաղը կսկսի դաշտի տերերի մեկնարկային կազմում:

Նախորդ առաջնությունում Հռոմում թիմերի միջև կայացած խաղն ավարտվել էր տանտերերի վստահ հաղթանակով` 2:0: Մեր ֆուտբոլիստը մասնակցել էր այդ հանդիպմանը և դարձել գոլային փոխանցման հեղինակ:

«Ռոմա» - «Ֆիորենտինա» հանդիպումը կսկսի Երևանի ժամանակով ժամը 22:45-ին: Խաղի ուղիղ եթերը` այստեղ.