Բացել լրահոսը Փակել լրահոսը
72731_b
A A
Հասարակություն

Ավտովթար Ապարանում․ վիրավորներից մեկի վիճակը ծանր է

Օգոստոսի 21-ին, ժամը 03:44-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող շենքերից մեկի մոտակայքում «VAZ 2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «MAN» մակնիշի ավտոքարշակին։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «VAZ 2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից։

Փրկարարները «VAZ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են Ապարան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները ուղևորի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ վարորդինը՝ ծանր:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել  «VAZ 2106» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Ավտոմեքենայում եղել են երկու խոշոր եղջերավոր կենդանի, որոնցից մեկին դուրս են բերել փրկարարները։