A
A
Այցելում ենք Վարդենիսի տարածաշրջանի սահմանային բնակավայրեր․ Բաբաջանյան
Աջակցիր «Ա1+»-ին«Հանուն Հանրապետության» կուսակցության Քաղաքական խորհրդի մի քանի անդամների հետ այցելում ենք Վարդենիսի տարածաշրջանի սահմանային բնակավայրեր։ Այս մասին գրառում է կատարել Կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը։
«Հայաստանի բոլոր սահմանային բնակավայրերը պետք է գտնվեն պետության առանձնահատուկ ուշադրության ներքո։ Սահմանի վրա գտնվող գյուղերը պետք է դուրս բերել ծայրահեղ աղքատ վիճակից, ժամ առաջ պետք է մտածել սահմանապահ գյուղական բնակավայրերի բնակիչների զբաղվածության մասին։
Բանակի արդիականացումը և սահմանամերձ բնակավայրերի ենթակառուցվածքների զարգացումը պետք է իրագործել միաժամանակ։
Անվտանգ սահմանների երաշխիքը, զարգացող և հարուստ սահմանապահ գյուղերի և ապահովված գյուղացիների մեջ է»,-գրել է նա։