Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բավարիան» մնաց առանց գարեջրի

Սպորտ
deeb3c97cd3e14cc30cd5c3233f4ea74

Գերմանական «Բավարիայի» գլխավոր մարզիչ Լուիս Վան Գալը արգելել է իր թիմի խաղացողներին՝ մասնակցել Մյունխենում անցկացվող գարեջրի ավանդական տոնահանդեսին` Օկտոբերֆեստին:

Նա նման որոշում է կայացրել երեկ կայացած «Բորուսիա» (Դորտմունդ) - «Բավարիա» ֆուտբոլային խաղից հետո, երբ իր սաները երկրորդ անընդմեջ պարտությունը կրեցին առաջնությունում:

Այդ սայթաքումից հետո մյունխենցիները աղյուսակում նահանջեցին 12-րդ հորիզոնական եւ առաջնության առաջատար «Մայնցից» արդեն ետ են մնում 13 միավորով:

Հոլանդացի մասնագետը ֆուտբոլիստներին զրկել է ոչ միայն գարեջուր խմելու հաճույքից, այլեւ լրացուցիչ մարզում է նշանակել հենց տոնահանդեսի ժամանակ: