A
A
Արևշատում վերակառուցվում է կարեւոր նշանակության ճանապարհ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՇիրակի մարզի Արեւշատ համայնքում երկար տարիների դադարից հետո վերականգնվում է գյուղում կարեւոր նշանակություն ունեցող փողոցը: Քանդված ու անանցանելի փողոցով նախկինում երթեւեկելը դժվար էր հատկապես անձրեւներից հետո:
Առաջանում էին ջրափոսեր, իսկ փողոցը ջրահեռացման համակարգ չուներ, ինչը լուրջ խնդիրներ էր առաջացնում փողոցի բնակիչների համար: Սպասված վերակառուցումն իրականանում է սուբվենցիոն ծրագրով. գումարի 60 տոկոսը տրամադրում է պետությունը, 40-ը՝ համայնքը: