Բացել լրահոսը Փակել լրահոսը
5c956660a904de28d654d4d5052a2a25
A A
Հասարակություն

Սարալանջի ճանապարհին պայթյունի ձայն է լսվել, վնասվել է Mitsubishi-ն․ հայտնաբերվել է պայթուցիչի դետալ․ shamshyan.com

Այսօր, օգոստոսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։50-ի սահմաններում Սարալանջ ավտոճանապարհի բաժանարար գոտու հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, CPS բենզալցակայանի դիմաց պայթյունի ձայն է լսվել։ Ինչպես  հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Նիկոյանի, բաժնի պետի օպեր գծով տեղակալ Աբդիշոևի գլխավորությամբ։ Դ

Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Վահագն Զարգարյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն ժամին տեղի է ունեցել անհայտ առարկայով պայթյուն, որի հետևանքով վնասվել է այդ պահին նշված ճանապարհով երթևեկեող Տավուշի մարզի Ջուջևան գյուղի բնակիչ 25-ամյա Վերան Չիլինգարյանին պատկանող Mitsubishi մակնիշի ավտոմեքենայի ձախ թափարգելը, ձախ դուռը, ձախ լուսարձակը և ջրահովացման (ռադիատոր) համակարգը։