Բացել լրահոսը Փակել լրահոսը
210813235612-02-japan-flood-evacuation-0813-exlarge-169
A A
Հասարակություն

Ճապոնիայում հեղեղի սպառնալիքի պատճառով ավելի քան 5 միլիոն բնակիչների հրաման է տրվել լքել տները

Ճապոնիայում հեղեղի և սողանքների սպառնալիքի պատճառով ավելի քան 5 միլիոն բնակիչների հրաման է տրվել լքել իրենց տները։ Այս մասին տեղեկացնում է CNN-ը։

Տեղահանման ամենաուժեղ նախազգուշացումը ՝ 5 -րդ մակարդակը, շաբաթ օրը տրվել է ավելի քան մեկ միլիոն մարդու։

Հաջորդ ամենաուժեղ նախազգուշացումը ՝ մակարդակ 4-ը, ազդել է ավելի քան 4 միլիոն բնակիչների վրա:

Երկրի օդերևութաբանական մարմինը, հայտարարության մեջ նշել է, որ անձրևները կարող են շարունակվել մոտ մեկ շաբաթ։

Տուժած տարածքներից ստացված լուսանկարները ցույց են տալիս, որ բնակիչները ողողված փողոցներում շրջում են ազդրերի բարձրությամբ ջրով ՝ երեխաներին և իրերը տանելով։