Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հայկ
A A
Հասարակություն

Հայկը հաղթեց Բելին․ այսօր Նավասարդ է

Շնորհավոր հայոց օրացույցի 4513-ամյակը՝ այսօր Նավասարդ է։ Ըստ Անանիա Շիրակացու և Հովհաննես Իմաստասերի՝ Նավասարդը Հայկ Նահապետի դուստրն է, որի անունով նախահայրն անվանել է Նոր տարվա առաջին ամիսը։

Այն կազմված է «նավա»-նոր և «սարդ»-տարի բառերից։ Նավասարդը տոնում էին Հայկի տարած հաղթանակի պատվին եւ տոնել են մինչև XVIII դարի սկիզբ, երբ կաթողիկոս Սիմեոն Երևանցու հրամանով Նոր տարվա սկիզբ պաշտոնապես համարվեց հունվարի 1-ը:

Նշենք, որ մ․թ․ա․ 2492թ․ այս օրը տեղի է ունեցել Հայոց ձորի ճակատամարտը Հայկ նահապետի ու Բելի զորքերի միջև։