Բացել լրահոսը Փակել լրահոսը
AP20077500687925-e1584476974582
A A
Հասարակություն

Հակառեկորդներ հարևան Վրաստանում․ մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 48 մարդ

Օգոստոսի 11-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 5352 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում` հայտնում է jnews.ge-ն։

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 2 635 մարդ, մահացել է 48 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 461 198, այստեղից ապաքինվել է 409 110 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 6230:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 50 430 փորձարկում, այդ թվում 30 564-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 19 866-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 10.61% է, վերջին 14 օրվանը՝ 9,33%, վերջին 7 օրվանը՝ 10.27%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 688 940 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 23 935 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 53 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6 578 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 3 238 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: