Բացել լրահոսը Փակել լրահոսը
դանակահարել
A A
Հասարակություն

34-ամյա կնոջ դի է հայտնաբերվել՝ դանակի 10 հարվածով․ shamshyan.com

Այսօր` օգոստոսի 11-ին առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 09։20-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Արտաշիսյան 54 շենքի մուտքերից մեկում կնոջ դի կա։

Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի առաջին մուտքում հայտնաբերել են նույն շենքի բնակարաններից մեկի բնակիչ 34-ամյա Մերի Մ․-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա կան մոտ 10-ից ավելի դանակի հարվածի հետքեր։ Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ նրան սպանել է Երևանի բնակիչ 33-ամյա Մհեր Զ․-ն։ Եվ մինչ ոստիկաններն ու քննիչները օպերատիվ քննչական խմբով Երևանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի ծառայողների հետ մեկնում են Մհեր Զ․-ի՝ Էրեբունի վարչական տարածքում գտնվող բնակարան, ոստիկանության Շենգավիթի բաժին է ինքնակամ ներկայանում նա և հայտնում, որ սպանությունը կատարել է ինքը ու ներկայացնում է նաև հանցագործության գործիք՝ դանակը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։