Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

8-9 ամիս է անցել․ գերիների հարազատների ակցիան Կառավարության դիմաց (տեսանյութ)

Շիրակի մարզից գերեվարված հայ տղաների ծնողներն ու հարազատներն այսօր ակցիա էին իրականացնում Կառավարության դիմաց՝ պահանջելով հնարավորինս շուտ լուծում տալ գերիների հարցին ու նրանց վերադարձնել հայրենիք։ 

Գերեվարված տղաներից մեկի հայրը՝ Մացակ Ալեքսանյանը նշեց, որ ըստ իշխանությունների ներկայացրածի՝ պետք է որ խնդրին լուծում տրված լինեին մինչև օրս, սակայն տղաները դեռ գերեվարման մեջ են։ 

«8-9 ամիս անցել է այն օրվանից, երբ մեր տղաները գերեվարվել են ու հարցն այնքան լուրջ է, որ այդ գերեվարումը տեղի է ունեցել զինադադարը կնքելուց հետո։ Եղածը եղած է, բայց կան միջազգային օրենքներ, որոնց պահանջի համաձայն՝ պետք է առանց նախապայմանի հետ վերադարձվեն մեր գերիները», - ասաց նա։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել չի ստացվել, քանի որ նշել են՝ այսօր ծանրաբեռնված օր է, սակայն Մացակ Ալեքսանյանը նշեց, որ պատրաստ են էլի գալ ու սպասել՝ մինչև իրենց կընդունեն։ Նախկինում տարբեր գերատեսչությունների հետ հանդիպումներ էլի են ունեցել ու, նրա խոսքով, իրենց խնդրի լուծման միակ երաշխավորն այսօր մեր իշխանությունն է, սակայն չպետք է թողնել, որ գերիների հարցն ավելի ձգձգվի, դրա հետևանքով արդեն Ադրբեջանում դատում են մեր գերիներին։ 

2020թ․ դեկտեմբերի 13-ին Խծաբերդից գերեվարված տղաներից մեկի եղբայրը՝ Տիգրան Համբարդարյանն էլ Ադրբեջանի՝ հայ տղաներին որպես ահաբեկիչներ ներկայացնելու վերաբերյալ նշեց, որ թե՛ մեր իշխանությունը, թե՛ ժողովուրդն ու բոլորը պետք է իրականությունը հասցնեն միջազգային հանրությանը, որ մեր տղաները գերեվարվել են նոյեմբերի 9-ին պայմանագրի արդյունքում Արցախի հանրապետությանը մնացած տարածքում՝ անօրինական ու առանց ռազմական գործողություն կատարելու հետևանքի։ 

Մանրամասները՝ տեսանյութում։